Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստն է գումարվել

Էրդողանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստն է 
գումարվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ գումարվել է նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

Խորհրդի նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, վարչապետի խորհրդականներ Նուման Քուրթուլմուշը և Յալչըն Աքդողանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքական կյանքին առնչվող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]