Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդիան ճանաչել է Պաղեստինի պետությունը

Շվեդիան ճանաչել է Պաղեստինի պետությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը հոկտեմբերի 30-ին պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջողները, կառավարությունը ողջունել է Պաղեստինի Նախագահին և քննադատել Իսրայելին: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոթ Վալսթրոմը  լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր երկիրը ցանկացում է այդ որոշմամբ նոր ուժ հաղորդել ընդհատված խաղաղ գործընթացին: «Սա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Վալսթրոմը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել էր, որ Շվեդիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, ով կճանաչի Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն: Վարչապետի այդ հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում և Իսրայելում:

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պաղեստինի պետությունը ճանաչեուց հետո Ստոկհոլմը կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, եթե վերջինս հարձակումներ իրականացնի պաղեստինյան տարածքների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]