Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպառնալից տեսանյութ ԻԼԻՊ-ից Էրդողանին

Սպառնալից տեսանյութ ԻԼԻՊ-ից Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն օր մարդկանց գլխատելու եւ պատանդ առնված զինվորներին սպանելու տեսանյութեր հրապարակող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն այս անգամ էլ հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արեւմտյան պետություններին թիրախ դարձրած տեսանյութ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մինչ այժմ հայտնի ահաբեկչական կազմակերպություններից ամենաարյունռուշտը` ԻԼԻՊ-ը, համացանցում տարածած տեսանյութում, դիմելով Էրդողանին, հայտարարում է. «Քո խալիֆայությունն ավարտվել է»:

2.38 րոպե տեւողությամբ տեսանյութում ԻԼԻՊ-ը հայտարարում է, որ Թուրքիան կարեւոր դեր է ունեցել Աֆղանստանում մահմեդականների դեմ արեւմտյան պետությունների կողմից սկսված գործողություններում:

2014 թվականի հոկտեմբերի 10-ին հրապարակված տեսանյութում ասվում է. «Թուրքիան մահմեդականների դեմ գործող ՆԱՏՕ-ի ուժերի հրամատարն է եղել: Այսօր էլ գործում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված սատանայական կոալիցիայի հետ»:

Տեսանյութում «Մահմեդական եղբայրների խալիֆ Էրդողանին…» վերտառությամբ ուղերձում ասվում է, որ Թուրքիան իրենց առաջ բացվելու է Ալլահին ուղղված աղոթքներով: Ուղերձում իսլամիստ ահաբեկիչները համոզմունք են հայտնում, որ «իրենց ոչ ոք չի կարող խանգարել գրավել Թուրքիան», քանի որ «Ալլահի ուժը սատանա կոալիցիայից ավելի ուժեղ է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]