Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը «Տանգո»-ի համար միջնորդի կարգավիճակով գնեց ԱԳՆ-ի շենքի «Արարատ» ռեստորանը

Կառավարությունը «Տանգո»-ի համար միջնորդի կարգավիճակով գնեց ԱԳՆ-ի շենքի 
«Արարատ» ռեստորանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը թույլատրեց պետական գույքի կառավարման վարչությանը ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի նկուղային հարկում գտնվող «Արարատ» ռեստորան ՍՊԸ-ի հետ կնքել կապիտալի 100 տոկոս բաժնեմասերը մասնակից ֆիզիկական անձանցից գնման այմանագիր: Բաժնեմասերի 100 տոկոսի գինը կազմում է 3 մլն 200 հազար դոլարին համարժեք դրամ: Գնից 140 հազար դոլարի համարժեք մասը կվճարվի պայմանագրի կնքումից երեք բանկային օրվա ընթացքում, որպես նախավճար, մնացած մասը կվճարվի 2015թ հունվար-մարտին, յուրաքանչյուր ամիս հավասարաչափ 1 մլն 20 հազար դոլարին համարժեք մասերով:

Կառավարությունը 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ, Կառավարության թիվ 2 մասնաշենքն (Արտաքին գործերի նախարարության շենքը) օտարել էր «Տանգո» ընկերությանը` ավելի քան 51 մլն դոլարին համարժեք դրամով: Այստեղ տեղակայված են նաև էներգետիկայի ու բնական պաշարների եւ տարածքային կառավարման նախարարությունները: Շենքն օտարվել է, սակայն, մի քանի մասնավոր ընկերություններ շարունակում են մնալ իրենց կառույցների սեփականատերերը, ինչպես օրինակ, «Արարատ ռեստորան» ՍՊԸ-ն, «Նոյան Տապան» գրախանութը և «Անի» գրատունը: Կառավարական N2 մասնաշենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի վարձակալի իրավունքները կպահպանվեն, և այն ռեստորանային ծառայություններ կմատուցի մինչև 2015թ. դեկտեմբերի 8-ը: Այնուհետև պետգույքի կառավարման վարչությունը նոր առքուվաճառքի պայմանագիր է կնքելու «Տանգո» ընկերության հետ:  

Կառավարությունն ի դեմս պետգույքի կառավարման վարչության, թերևս միջնորդ է, որպեսզի մասնավոր տարածքները «Տանգո» ընկերությանը վաճառվեն խելամիտ գնով՝ երկուստեք պահպանելով համապատասխան իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]