1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Ռակկայում

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Ռակկայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերը հոկտեմբերի 30-ին հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Ռակկա քաղաքում և մերձակա գյուղերում:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքի բնակիչների տեղեկացմամբ, օդային հարվածներն ուղղվել են Ռակկայի հարավային շրջանների, ինչպես նաև Մաադան և Սուլուք գյուղաքաղաքների ուղղությամբ: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքը ռազմական գործողություններն սկսել է սեպտեմբերի վերջից: Օդային հարվածների արդյունքում հարյուավոր ահաբեկիչներ են սպանվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը և զինված ուժերը ԻՊ-ի տասնյակ անդամներ են ոչնչացրել Դեր Զորի մի քանի շրջաններում: Սպանված ահաբեկիչների մեծ մասը սիրիացիներ չեն: ԻՊ-ի անդաներ են սպանվել Սինաա թաղամասում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել:

Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաև Հալեպում: Ջանդուլ, Քասթիլիո, Հարյաթան, Տամուրա ալ Լիրմուն, Սուքքարի բնակավայրերում մեծ թվով զինյալներ են սպանվել:

Սիրիական իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ սիրիական հակամարտության 3,5 տարում ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրների 100 հազարից ավելի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]