Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեյը կարող է նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. հետազոտություն

Թեյը կարող է նվազեցնել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյը, ցիտրուսային մրգերը եւ հյութերը կարող են Էապես նվազեցնել ձվարանների քաղցկեղի առջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում, որը նոյեմբերի 1-ին կհրապարակվի American Journal of Clinical Nutrition-ում:

Այս եզրակցությանն են հանգել Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները՝ 25-ից մինչեւ 55 տարեկան 171  հազար 940 կանանց առողջության վրա ֆլավոնոլներ եւ ֆլավանոններ պարունակող մթերքների ազդեցության վերաբերյալ ավելի քան 30-ամյա հետազոտություններ կատարելուց հետո:

Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր գործածել են ֆլավոնոլների բարձր պարունակությամբ սնունդ եւ ըմպելիքներ (թեյ, կարմիր գինի, խնձոր եւ խաղող), ինչպես նաեւ նրանք, ովքեր խմել են ցիտրուսային հյութեր եւ օգտագործել են ֆլավանոնների բարձր պարունակությամբ մրգեր, ամենաքիչ չափով են հակված եղել ձվարանների ուռուցքաբանական հիվանդության զարգացման նկատմամբ:    

Ամեն տարի ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղն ախտահարում Է հարյուր հազարավոր կանանց, այս հիվանդությունը հինգերորդն Է քաղցկեղային ուռուցքներից մահերի ցուցակում: «Մենք պարզել ենք, որ այն կանայք, ովքեր գործածում են ֆլավոնոիդներ անվանվող հզոր նյութերի երկու ենթախմբեր՝ ֆլավոնոլներ եւ ֆլավանոններ պարունակող մթերքներ, ունեցել են ձվարանների քաղցկեղի զարգացման ավելի փոքր վտանգ: Մասնավորապես, օրական միայն երկու գավաթ սեւ թեյը թույլ Է տալիս ձվարանների ուռուցքային հիվանդության վտանգը կրճատել 31 տոկոսով»,- հաղորդագրության մեջ բերված Է Նորվիչի բժշկական դպրոցի պրոֆեսոր Աեդին Քեսիդիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]