Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Շավարշ Քոչարյան

Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է շարունակել խորացնել  հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունենալու է Եվրասիական տնտեսական միությունում, որպեսզի հակասություններ չառաջանան: Այս մասին Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննակման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Սա նշանակում է հստակեցնել այն շրջանակը, որտեղ մենք ազատ ենք գործել: Խոսքը գնում է առևտրատնտեսական հարաբերություններին, որպեսզի այդ ուղղությամբ արդեն նոր ձևաչափով մենք շարունեկենք մեր համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին՝ ժողովրդավարության, իրավապահ, դատական համակարգի, կրթության բարեփոխումներին՝ Հայաստանն այս ուղղություններով ակտիվորեն շարունակելու է համագործակցությունը և խորացնելու է:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, թե հստա՞կ են արդյոք այն ուղղությունները, որտեղ Հայաստանը կարող է ազատ շարունակել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, ԱԳ փոխնախարարը նկատեց, որ այդ հարցի պատասխանը նոր միայն կարող է տրվել, քանի որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը նոր է ստորագրել: «Ճիշտ է պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն տեքստն արդեն կա: Ավելին, արդեն պատասխան կարելի է ստանալ Աստանայում մայիսին կնքված Եվրասիական տնտեսական միության ձևավորման պայմանագրին ծանոթանալով: Դրան գումարվում է նաև մեր պայմանագիրը, որն անցումային դրույթներ և բացառություններ է պարունակում: Այսինքն, քանի որ այս ամբողջ փաստաթղթերը կան, այսօր արդեն փորձագետները, մասնագետները պարտավոր  են ուսումնասիրել դա և հստակ նշել այն շրջանակը, որտեղ Հայաստանը, իր պարտավորություններից ելնելով, այս գծից ավելի չի կարող անցնել: Այս պահին ես մասնագետ չեմ, որ հստակ ներկայացնեմ ԵՄ-ի հետ մեր հետագա համագործակցության շրջանակը: Բացի այդ, աշխատանքն ընթացքի մեջ է, և ես արդյունքների մասին չեմ կարող խոսել»,- նշեց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]