Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կշարունակի ՀՀ կառավարությանն օժանդակել բարեփոխումների իրագործման գործում

ԱՄՆ-ը կշարունակի ՀՀ կառավարությանն օժանդակել բարեփոխումների իրագործման 
գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես,  նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը: Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից և իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մի շարք առանցքային ոլորտներում նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել և տնտեսական աճ ապահովել: Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի և ողջունել այդ նպատակով տարվող քաղաքականությունը: Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]