Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ մարտի 1-ի գործին

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ մարտի 1-ի գործին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հայտարարութունը, ըստ որի՝ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: «Աղվան Հովսեփյանն իր հայտարարությունը թող ինքը մեկնաբանի, իմ հայտարարությունը հետևյալն է եղել և կա: Քրեական դատավարության մեջ ամենակարևոր սկզբունքը, որ գոյություն ունի, գործի արդյունավետ քննության սկզբունքն է: Որոնք են արդյունավետ քննության երաշխիքները՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն: Չկա գործի բացահայտվածության սկզբունք, որովհետև կանխավարկածն այնպիսին է, որ եթե դու այս երեք սկզբունքները գործի քննության ընթացքում ապահովել ես, հետևաբար ճշմարտությունը պարզել ես: Թե ինչքան էր հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածության և մեղավորներին հայտնաբերելուն, հարցի երկրորդ կողմն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ եթե այս երեք սկզբունքները ապահովված են, այսինքն՝ գործի քննությունն օբյեկտիվ և բազմակողմանի իրականացվել է, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման, մի դեպքում գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում՝ եթե այդ երեքն արվում է, բայց հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց և այլն, գործը կասեցվում է: «Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապոհովված չեն: Դա վերաբերում է ցանկացած գործի»,- ընդգծեց Կոստանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am