Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիան հարկադրված Է կրճատել ռազմական ծախսերը. Bild

Գերմանիան հարկադրված Է կրճատել ռազմական ծախսերը. Bild

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) հարկադրված Է նվազեցնել սպառազինության ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գերմանական Bild թերթը, որը ձեռք Է բերել երկրի պաշտպանության նախարարության գաղտնի մի փաստաթուղթ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում Է «սպառազինության բնագավառում ոչ մեծ եւ միջին ներդրումների լայնածավալ կրճատումներին», գրել Է հրատարակությունը: «Պետք Է որոշումներ ընդունվեն, թե ինչից Է հարկավոր հրաժարվել»,- մեջբերումներ Է կատարում Bild-ը փաստաթղթից: 

Պաշտպանության նախարարությունը կարող Է սառեցնել մեկ կամ մի քանի խոշոր ծրագիր, հայտնում Է թերթը: Որպես օրինակ նշվում են վեց MKS 180 բազմագործառական ռազմանավերի գնման պլանները, հնարավոր հրաժարումը  MEADS (Medium Extended Air Defence System) հակաօդային պաշտպանության բազմազգ համակարգի մշակմանը մասնակցությունից կամ MALE (Medium Altitude Long Endurance) դասի հետախուզական-հարվածային անօդաչու թռչող ապարատների ձեռքբերումից: Երկրի պաշտպանական գերատեսչությունում այս տեղեկավտությունը չեն մեկնաբանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]