Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահների փարիզյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանցիները տեղեկություններն ստացել են հայկական աղբյուրներից. minval.az

Նախագահների փարիզյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանցիները 
տեղեկություններն ստացել են հայկական աղբյուրներից. minval.az

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արբեջանում դժգոհ են երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասըմովի աշխատանքից, մասնավորապես այն բանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 27-ին փարիզյան հանդիպման վերաբերյալ տեղեկություններն ադրբեջանական ԶԼՄ-ները հարկադրված են եղել քաղել հայկական աղբյուրներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ը գրում է, որ իրենք եւս ստիպված են եղել հաղորդել այդ հանդիպման մասին` օգտվելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի թվիթերյան գրառումներից եւ հայկական ԶԼՄ-ներից:

«Եվ դրա համար էական պատճառ կար, որովհետեւ այդ պահին Ադրբեջանի նախագահի պատվիրակությանը կցված որեւէ ԶԼՄ Փարիզում հանդիպման մասին տեղեկություն չէր հաղորդում: Ազեր Գասըմովը հերթական անգամ իրեն ցույց տվեց որպես խիստ պասիվ եւ, համապատասխանաբար, խիստ միջակ աշխատող: Լրագրողներին չի հաջողվում զրուցել նրա հետ: Միակ բանը, ինչով իսկապես հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ա.Գասըմովը, դա սկանդալային տեսանյութն էր, որում ֆիքսվել էր նրա անմիջական մասնակցությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը: Հանելուկ է մնում այն, թե ինչի համար էր նա այդպես շտապում աշխատանքի, եթե նրա աշխատանքը, որպես այդպիսին, չի երեւում ընդհանրապես, -նշում է կայքը եւ հավելում,-այդ դեպքում հարց է առաջանում. ինչի համար է պետք է նախագահի աշխատակազմում մամուլի ծառայությունը, եթե այն, միեւնույն է, չի աշխատում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]