Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին, 3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 31-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, նոյեմբերի 1-ին` +13, նոյեմբերի 2-ին`+11, նոյեմբերի 3-ին` +8, նոյեմբերի 4-ին` +6 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]