Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանաձորում սուտ մատնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վանաձորում սուտ մատնության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով, բռնաբարել է իրեն:

Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ աղջիկը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կեղծ տեղեկություն է հաղորդել՝ տղային մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]