Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԻՊ-ն նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում

ԻՊ-ն նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» կազմակերպությունը նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը շրջափակման մեջ է առել Հիթ քաղաքի 500 ընտանիքի և քաղաքի ալ Բաքր թաղամասում մահապատժի ենթարկել ավելի քան 46 մարդու: Մի քանի օր առաջ բնակիչները հայտնվել են Անբարի անապատում առանց ուտելիքի, դեղամիջոցների: Նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, ունեցվածքը և հեռացել:

Ավելի վաղ Ռամադի քաղաքի արևմուտքում ԻՊ-ն մահապետժի էր ենթարկել բունմար ցեղախմբի 35 երիտասարդների:

Ցեղախմբերը դիմել են երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ պահանջելով միջազգային դաշինքի օդանավեր ուղարկել ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու համար:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Թիրքիթի հարավում իրաքյան օդային ուժերի ռմբակոծության հետևանքով ԻՊ-ի 15 անդամ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]