Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պենտագոնը 21-օրյա կարանտին Է սահմանել Էբոլայի դեմ պայքարելուն օգնող զինվորականների համար

Պենտագոնը 21-օրյա կարանտին Է սահմանել Էբոլայի դեմ պայքարելուն օգնող զինվորականների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հավանություն Է տվել այն առաջարկությանը, որով նախատեսվում Է Արեւմտյան Աֆրիկայից վերադառնալուց հետո 21-օրյա կարանտին սահմանել ամերիկացի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր ներգրավվել են Էբոլա վիրուսի դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Հեյգելն այդ առաջարկությունն ավելի վաղ ստացել Էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսիից:  Ինչպես նշում Է գործակալությունը, այդ նախազգուշական միջոցառումներն ավելի խիստ են, քան այն միջոցները, որոնք Էբոլա վիրուսի վտանգավորւթյան պատճառով ԱՄՆ-ի վարչակազմը ձեռնարկել Է քաղաքացիական անձանց նկատմամբ:

Սպասվում Է, որ մի ԱՄՆ-ի քանի տասնյակ զինծառայողներ կարանտինը կանցկացնեն Իտալիայի հյուսիս-արեւելքի Վիչենցա քաղաքի (Վենետոյի մարզ) ամերիկյան ռազմակայանում: Իտալական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Լիբերիայից Իտալիա ամերիկացի զինվորների ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը հարուցել Է իտալացի քաղաքական գործիչների եւ Վիչենցայի  բնակիչների անհանգստությունը:

Հազարից ավելի ամերիկացի զինծառայողներ Լիբերիայում եւ Սենեգալում աջակցություն են ցուցաբերում այդ հիվանդության համաճարակի դեմ պայքարող մասնագետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am