Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պոլիտեխնիկականի ռեկտորը չի ցանկանում «ինտրիգների հարթակի» վերածել համալսարանը

Պոլիտեխնիկականի ռեկտորը չի ցանկանում «ինտրիգների հարթակի» վերածել 
համալսարանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը անտրամաբանական է համարում պոլիտեխնիկականում խուզարկության վերաբերյալ խոսակցությունները, սակայն խուսափում է նախաքննության ընթացքում հայտարարություններ անել: ՀՊՃՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ռեկտորը լրագրողներին հավաստիացրեց, որ  այն, ինչ աշխատակիցներն անվանում են խուզարկում, եղել է աշխատանքային ստուգայց: «Մեր պահակները և անվտանգության աշխատակիցները  յուրաքանչյուր օր շրջում են աշխատասենյակներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում անջատեն միացված լույսերը  կամ փակեն ջրի ծորակները»,- վստահեցնում է  Թոքմաջյանը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նա նշեց, որ համապատասխան պայմանագիր ունեն կնքած անվտագության պահպանություն իրականացնող կազմակերպության հետ, որն էլ շուրջօրյա հերթապահություն է անցկացնում համալսարանում: «Նրանք են պատասխանատու համալսարանի գույքի պահպանության համար: Մենք պետական ոչ առևտրային կազմակերպություն ենք,  աշխատասենյակների  գույքը ևս պետական է, դա որևէ մեկի սեփականությունը չէ, հետևաբար բոլորը աշխատակիցները պարտավոր են պահպանել անվտանգության կանոնները և սենյակից դուրս գալուց գոնե անջատել լույսը: Սակայն շատերը անուշադիր են գտնվում, հետևաբար  համապատասխան խումբը շրջում է և շտկում այդ թերությունները»,- նշեց Թոքմաջյանը: Նա վստահեցրեց, որ նման շրջայցներ միշտ էլ կատարվել են, և աշխատակիցների դժգոհությունն անտեղի է:

Հովհաննես Թոքմաջյանին հատկապես անհանգստացնում էր այն, որ պոլիտեխնիկականը դարձել է «ինտրիգների հարթակ»: Նա համոզված է, որ կոլեկտիվի մի քանի անդամների սարքած ներքին ինտրիգները չպետք է խաթարեն համալսարանի անունը: «Վերջին 6-7 ամսում իմ մասին գրվել են ավելի շատ հոդվածներ, քան ողջ կյանքիս ընթացքում: Այս ամիսներին գրված հոդվածների մեծ մասը եղել է անանուն, իսկ եթե չկա կողմ, ապա ես չեմ կարող ինչ-որ մեկի դեմ բողոքել»,- ասաց նա: Առիթն օգտագործելով` ռեկտորը մեկ անգամ ևս հերքեց իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները` հայտարարելով, որ ինքը կապ չունի որևէ «սեքս սկանդալի» հետ: «Ոչ մի սեքս չկա, դա նողկալի է»,- ասաց նա: Թոքմաջյանը խոստացավ, որ նախաքննության ավարտից հետո կպատասխանի  մի շարք հարցերի, որոնց մասին հիմա չի ցանկանում խոսել, քանի որ դրանք կարող են խաթարել նախաքննության ընթացքը:

Հոկտեմբերի 22ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը նշել էր, որ համալսարանի աշխատակիցները ենթարկվում են ներքին ճնշումների, տեղի են ունենում աշխատասենյակների չարտոնված խուզարկումներ: Խոյեցյանի խոսքով` աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերները մտնում է աշխատասենյակներ և ստուգումներ անցկացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]