Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված լուրերին

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված 
լուրերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ կապված գործի վերաբերյալ իր դիքորոշումը չի փոխել: «Ես այն վաղուց հայտնել եմ և մինչ այժմ էլ պնդում եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսում սեփական ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի և դեպքի վայրից դիմել փախուստի, Կոստանյանը նշեց, որ ցանկացած դեպքում, երբ կան հանցագործության մասին հատկանիշներ և կլինեն բավարար հիմքեր ու ապացույցներ, որոնք քննչական կոմիտեն ձեռք կբերի, համապատասխանաբար, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]