1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում փլուզված հանքում ածխահատների փրկության հույսեր գրեթե չկան. նախարար

Թուրքիայում փլուզված հանքում ածխահատների  փրկության հույսեր գրեթե չկան. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ քիչ հույսեր են մնում ածխահատների փրկության համար, որոնք մնացել են փլատակների տակ` Թուրքիայի Քարամանի նահանգի Էրմենեք քաղաքի շրջանում հոկտեմբերի 28-ին ածխահանքի փլուզման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նրա խոսքով` փրկարարական աշխատանքներն ածխահանքում անցկացվում են օրուգիշեր: Ածխահանքում տեղի էր ունեցել փլուզում, որից հետո հանքը լցվել էր ջրով: Փլատակների տակ են մնացել այդ պահին հանքում աշխատող 40 ածխահատներից 18-ը, որոնց մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէ:

Ածխահանքի ջրով հեղեղվելն ու փլուզումը տեղի  է ունեցել 375 մ խորության վրա: Փրկարարները հուսով են, որ հողի տակ մնացած 18 ածխահատները հասցրել են թաքնվել չհեղեղված մեկուսախցերում: Ջուրը հանքում բարձրացել է 50 մ-ով:

Թուրքիայի Սոմա քաղաքում մայիսին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 301 ածխահատ զոհվել, 486-ը վիրավորվել էին:

Թուրքիայի տարածքում ընդհանուր առմամբ գործում են 740 ածխահանքեր, որոնցում աշխատում է 48706 մարդ:

1941 թվականից մինչեւ այժմ արտակարգ դեպքերի արդյունքում Թուրքիայի ածխահանքերում զոհվել է 2000-ից ավելի մարդ, մի քանի հազար մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի ածխահանքում 1992 թվականին տեղի ունեցած վթարի արդյունքում 263 մարդ էր զոհվել: Թուրքիայում արտադրական վթարների 10,4 տոկոսն ընկնում է հանքաարդյունաբերության հատվածին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]