Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան պատասխանել է Կովսականի մասին Բաքվի հայտարարությանը / լրացված/

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան պատասխանել է Կովսականի մասին Բաքվի հայտարարությանը /
լրացված/

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը` կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող հայկական Կովսական (Զանգելան) քաղաքում մանկապարտեզ բացելու հետ: Ադրբեջանական կողմը սա ներկայացրել էր իբրև սադրիչ քայլ` պնդելով, թե մինչև 1993 թվականը Կովսականում հայեր չեն եղել:

Ի պատասխան նման որակումների «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը զարմանք է հայտնել պաշտոնական Բաքվի նման հայտարարության առնչությամբ: «Զանգելանում մինչև 1993 թվականը հայեր չե՞ն եղել: Եթե ձեր քաղաքական պատմությունը սկսվում է 20-րդ դարից, ապա դա դեռ չի նշանակում, որ այստեղ նախքան այդ պատմություն չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխացմամբ` գրել է Տիգրան Մկրտչյանը:

Իր մեկ այլ գրառման մեջ Մկրտչյանը նշում է. «Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի վարչության պետի պ/կ Հաջիևը վայնասուն է բարձրացնում, թե «հայերն օկուպացված Զանգելանում, ուր մինչև 1993 թ. նրանք ընդհանրապես չեն ապրել, այժմ մանկապարտեզ են բացել»: Եթե քաղաքական պատմությունդ այս տարածաշրջանում սկսվում է 20-րդ դարից, դա չի նշանակում, որ մինչ այդ այստեղ պատմություն չի եղել: Զանգելանը, դեռ միջնադարում էր հայտնի Կովսական, ինչպես նաև Գրհամ, Վերջնավան և այլ անուններով: Այն թրքացվել և հայաթափվել է 20-րդ դարում, հիմնականում Խորհրդային Ադրբեջանում, երբ 1930 թ. ստեղծվեց Զանգելանի վարչատարածքային միավորը, իսկ 1967 թ. արդեն հայերից զտված Զանգելանը ստացավ հանրապետական քաղաքի կարգավիճակ:

Պնդել, թե այս տարածքում ընդհանրապես նախկինում հայեր չեն ապրել, նշանակում է սպանել պատմությունը, ինչը վերջին տասնամյակների ադրբեջանական պատմագիտության հիմքն է հանդիսանում: Այսինքն, անհնար է նման կեղծիքի համառ գոյությունը: Իսկ երբ պատմության սպանդի փորձը շաղախվում է նաև մանկապարտեզի կառուցման դեմ վայնասունին, հասկանում ես, որ կան մարդիկ, ում «մտածելակերպը», ցավոք, չի կարող ընկալելի լինել մեզ համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]