Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը մտադիր է սահմանափակել Հնդկաստանից գոմեշի մսի ներկրումը

Կառավարությունը մտադիր է սահմանափակել Հնդկաստանից գոմեշի մսի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մեխանիզմներ է մշակում, որոնցով նախատեսվում է սահմանափակել Հնդակստանից գոմեշի մսի ներկրումը և կզսպվի մեր երկրում մսամթերքի հնարավոր գնաճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գործադիրի քննարկմանը ներկայացված նախագծով  առաջարկվում է Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպությունների համար սահմանել որակի նոր խստացված պահանջներ, մասնավորապես մսի արտադրության ստաժի 10 տարվա փոխարեն պահանջել 15 տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաև սահմանել վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ԻՍՕ 9001-2008 ստանդարտի արտոնագրերի առկայության պահանջ:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել Հնդկաստանից Հայաստան գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման և վերջիններիս համապատասխան միասնական ռեեստրներում ներառման պատշաճ մեխանիզմներ, որոնցով կսահմանափակվի ներկրվող գոմեշի միսը, ինչի արդյունքում հանրապետությունում կզարգանա անասնաբուծությունը՝ խրախուսելով տեղական արտադրողներին»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ սա շատ կարևոր խնդիր է, իրենք հարցը քննարկել են նաև այս ոլորտով զբաղվող մարդկանց հետ: Վարչապետի կարծիքով՝ մի այլ կարևոր ու զգայուն հարց կա, որ կառավարությունը պետք է մտածի, խոսքը վերաբերում է հնարավոր գնաճին: «Մեզ համար պետք է լինի գերխնդիր, որպեսզի մսամթերքի գնաճ մեր երկրում չլինի: Այո, ես համաձայն եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խրախուսենք անասնապահությունը մեր երկրում: Սակայն այս հարցը մի քանի օր ևս պետք է քննարկենք: Ես հանդիպել եմ որոշ արտադրողների հետ, իրենք էլ հնարավոր գնաճի մտահոգություն ունեն: Ամեն դեպքում կքննարկենք, որոշումը կընդունենք, բայց  այժմ որևէ ժամկետ չենք արձանագրի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:  

Վարչապետը խոստացավ քննարկման արդյունքները ներկայացնել ավելի ուշ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am