Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անհրաժեշտ է դատական գործ հարուցել Դինքի սպանությունը չկանխած նախկին պաշտոնյաների դեմ

Անհրաժեշտ է դատական գործ հարուցել Դինքի  սպանությունը չկանխած նախկին 
պաշտոնյաների դեմ

ԵՐՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով փաստաբանները պահանջում են, որպեսզի հանցագործության մեջ կասկածվող պաշտոնյաների դեմ դատական գործ հարուցվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Այն բանից հետո, ինչ Թուրքիայի արդարադատության նախարարությունը վերացրեց Դինքի սպանության ժամանակ կարևոր վարչական պաշտոններ զբաղեցրած ինը անձանց անձեռնմխելությունը, նրանց հարցաքննելու և այդ պաշտոնյաների դեմ դատական գործ հարուցելու հնարավորություն առաջացավ: Ելնելով այդ հնարավորությունից` Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են, որ նախկին պաշտոնյաների դեմ գործ հարուցվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով, որը ենթադրում է «կանխամտածված սպանության իրականացում անտեսման վարքագծի պատճառով»: Եթե վերջիններիս նկատմամբ վերոնշյալ հոդվածով դատական գործ հարուցվի, ապա նրանք կարող են դատապարտվել 20-25 տարվա ազատազրկման:

Դինքի գործով փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն, խոսելով գործի նման ընթացքի մասին, ընդգեծլ է, որ նախկինում կարևոր պաշտններ զբաղեցրած անձինք տիրապետել են Դինքի սպանության վերաբերյալ հետախուզական տվյալների, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել: «Այստեղ կանխամտածվածություն կա: Տրապիզոնի անվտանգության վարչությունը 2006 թվականի փետրվարի 15-ով թվագրված մի փաստաթուղթ ունի: Փաստաթղթում նշվում է. «Գործողություն է իրականացվելու, վճռական է սպանելու հարցում, և այդ մարդը լիազորված է կատարելու այդ գործը»: Հանցագործության իրականացման ժամանակ Հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռամազան Աքյուրեքը իր խոսքերից մեկում ասել է. «Սպանության մասին իմանալուց հետո ասացի, որ հանցագործությունը Յասին Հայալն է կատարել, որտեղ էլ լինի, գտեք»: Ահա այսքան ակնհայտորեն: Այս տեղեկությունն ունեին Հետախուզական վարչության ղեկավարությունը, Տրապիզոնի և Ստամբուլի հետախուզական վարչությունները: Նույն բանը կարելի է ասել նաև Տրապիզոնի ժանդարմերիայի մասին: Յասին Հայալը կար: Ստամբուլ էր գնացել, փորձում էր զենք գտնել: Նրանք ունեին այս տեղեկությունը: Սակայն որևէ գործողություն չձեռնարկեցին»,- նշել է Բաքըրջըօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի սպանության ժամանակ կարևոր վարչական պաշտոններ զբաղեցրած անձանց: Դրանք են` Ստամբուլի անվտանգության վարչության այն ժամանակվա ղեկավար Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը և ոստիկաններ Բյուլենթ Քյոքսալը, Իբրահիմ Փալան, Իբրահիմ Շևքի Էլդիվանը, Վոլքան Ալթունբուլաքը, Բահադըր Թեքինը և Օզջան Օզքանը: 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ.հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` 22,5 տարվա ազատազրկման` հանցագործության պահին անչափահաս լինելուհիմնավորմամբ: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]