Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծանրորդների համար աշխարհի առաջնությունում կարևորը օլիմպիական ուղեգրերն են

Ծանրորդների համար աշխարհի առաջնությունում կարևորը  օլիմպիական ուղեգրերն են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների համար առաջնահերթ պետք է լինի օլիմպիական ուղեգրեր նվաճելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը: «Ես լիահույս եմ` մեր ծանրամարտիկներն այս տարի լավ կմասնակցեն ծանրամարտի աշխարհի առաջնությանը: Ինձ համար և մարզիկի համար շատ կարևոր է, երբ մարզիկն է իրենից գոհ: Քանի որ հիմնականում բոլորը գոհ են, բայց ինքդ` ոչ: Քանի որ մրցաշարը օլիմպիական վարկանիշ տվող մրցաշար է, ապա մասնակիցները որոշակիորեն գիտեն իրենց առաջ դրված գլխավոր խնդիրը` օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Իհարկե, առաջին հերթին օլիմպիական ուղեգիր նվաճել է կարևոր, հետո նոր միայն մեդալներ»,-ասաց Ավդալյանը:

Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը փաստեց, որ մեր մարիզկներն արդեն մրցավայրում են: «Ծանրամարտի այս աշխարհի առաջնությունում ես մեդալների մեծ հավաքածուի ակնկալիք չունեմ, սակայն օլիմպիական 3-4 ուղեգիր կունենանք: Ամեն դեպքում շատ կարևոր է ԱԱ-ում մեր մարզիկների արժանապատիվ մասնակցությունը»,-եզրափակեց Միլիոսյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներակայանա 14 մարզիկով: Տղաների պայքարում Հայաստանը կներակայացնեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ`+ 105 կգ), իսկ կանանց պայքարում` Էլեն Գրիգորյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը, Քրիստինե Պետրոսյանը (երկուսն էլ`63 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): 

Ծանրամարտի աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն 683 մարզիկ` աշխարհի 75 երկրից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]