Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սենատոր Քըրքի հետ մասնակցել է ԻԼԻՊ-ի գործով դատական նիստին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սենատոր Քըրքի հետ մասնակցել է ԻԼԻՊ-ի գործով 
դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Չիկագոյի մասնաճյուղը և տեղի ամերիկահայ համայնքն ամերիկացի սենատոր Մարք Քըրքի հետ մասնակցել են «Իրանի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման  դեմ հարուցված դատական նիստին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայ դատի Կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքից:

«ԻԼԻՊ-ն ավելի շատ դրամական միջոցներ, զինվորներ և տարածքներ է վերահսկում, քան «Ալ Քաիդա»-ն սեպտեմբերի 11-ին, և զանգվածային կոտորածներ է իրականացնում կանանց, երեխաների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»,- ասել է սենատոր Քըրքը:

ԱՄՆ Սենատի Մարդու իրավունքների հանձնախմբի միջնորդությամբ իրականացված դատական նիստը վարել է Իլինոյս նահանգի դաշնային դատավոր Սեմ Տեր-Եղիայանը: Նիստի ժամանակ վկայություններ են տարամադրել Իրաքի ասորի Սանդրա Ռահիմը, Կառավարման նահանգային ​​համալսարանի դոկտոր Խալիլ Մարարը, Իլինոյսի Ասորական ազգային խորհրդի տնօրեն Ռայնե Հանան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]