Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 2/36. Ամեն ինչ փոքրիկների համար

Մանկական բեսթսելեր 2/36. Ամեն ինչ փոքրիկների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարները դարձյալ «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիներին, թվերին ու տառերին, մրգերին ու բանջարեղենին, մարդու մարմնի մասերին և այլ պատկերների: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել երեխաների խոսքում հայոց լեզվի մաքրությանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Արդեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:

«Բուկինիստ» հրատարակչության  «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի«Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Չորրորդ հորիզոնականն են զբաղեցնում «Կռունկ» հրատարակչության «Քեզ համար, փոքրիկ» շարքի փոքրիկ հեքիաթները, որոնք փոքրիկներին են պատմում չարի և բարու, լավի և վատի ու շատ այլ հետաքրքիր երևույթների մասին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են տարբեր ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:

Այս գրքին հաջորդում է GSM-ի «Այբուբեն սպունգանման» գիրքը, որը ներառում է հայերենի 39 տառերը փոքրիկներին սովորեցնելու հետաքրքիր տարբերակներ:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»  ժողովածուն յոթերորդն է: Այն լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ութերորդ տեղում է «Արևիկ» հրատարակչության`Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան ստեղծագործությունները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն («Արևիկ» հրատարակչություն) այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:

Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ եզրափակում է վարկանիշային աղյուսակը:  Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Հակոբ-1» (42-39-01), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0 «Իմ առաջին գիրքը» ՎԷՄ 86
2 0 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 26
3 0

Հանս Քրիստիան Անդերսեն

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 19
4 նոր «Քեզ համար, փոքրիկ» Կռունկ 19
5 +1 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»

Էդիթ

Պրինտ

10
6 -2 «Այբուբեն սպունգանման» GSM 8
7 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 8
8 -1

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 8
9 -1 Գրիմ Եղբայրներ «Հեքիաթներ» Արևիկ 7
10 0

Սմբատ Գյուրջյան

«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»

GSM 6

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]