Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով

Հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով

 ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցող բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Մեր մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց , մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում: Դանիելյանի հարվածից Իվան Աբրամովը մի պահ նույնիսկ երերաց, սակայն մրցավարները հաղթանակը անարդարացի տվեցին ռուս մարզիկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:  Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համաառ պայքարում զիջեց ՈՒկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին: Այսպիսով հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]