Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տոլորսում կիրականացվի տնտեսությունը խթանող նոր ծրագիր

Տոլորսում կիրականացվի տնտեսությունը խթանող նոր ծրագիր

ՍԻՍԻԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջինը Հայաստանում Սյունիքի մարզի Տոլորս գյուղում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության  կողմից, Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվի «Նոր գյուղի պայքարը» ծրագիրը, որն հաջողությամբ փորձարկվել է Կորեայի Հանրապետությունում` դառնալով տնտեսության վերելքի կարեւոր խթաններից մեկը:

«Պարենի համաշխարհային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները եղել են գյուղում, բնակիչների հետ քննարկել ծրագիրը, որից հետո գյուղացիները տվել են իրենց համաձայնությունը` նախաձեռնությանը մասնակցելու համար», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տոլորսի գյուղապետ Մարատ Առաքելյանը` հավելելով, որ առաջիկայում, փորձի փոխանակման նպատակով, գյուղից երկու հոգի կմեկնեն Կորեայի Հանրապետություն: 

Իրականացվելիք ծրագիրը ենթադրում է Տոլորսում ստեղծել բազմաֆունկցիոնալ ֆերմերային տնտեսություն` 200 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար: Այն կիրականացվի համայնքի հետ` համաֆինանսավորմամբ, ինչը նախատեսում է ֆերմայի, կաթի մշակման, մսի մթերման արտադրամասերի կառուցում, անհրաժեշտ գյուղտեխնիկայով ապահովում եւ այլն: 

Տոլորսում «Նոր գյուղի պայքարը» ծրագրի իրականացման նպատակով, ծնունդով տոլորսցի բարերար, ՌԴ-ում բնակվող Տիգրան Սուքիասյանը գյուղին նվիրաբերել է 100 հազ. ԱՄՆ  դոլար: Բարերարը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել գյուղի դպրոցի նորոգման աշխատանքներին: Օրեր առաջ էլ նրա նախաձեռնությամբ պատվիրվել, Էջմիածնում օծվել եւ գյուղի նորակառույց եկեղեցում տեղադրվել է զանգ:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]