Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն արդեն Մադրիդում է

«Բարսելոնա»-ն արդեն Մադրիդում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Մադրիդի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում տեղեկացրել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսին:

Արգենտինացի հարձակվողը Մադրիդի օդանավակայանից լուսանկար է տեղադրել և գրել. «Մենք հենց նոր վայրէջք կատարեցինք Մադրիդում` «էլ կլասիկոյին» մասնակցելու համար»:

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին այսօր կայանալիք հանդիպմանը կարող է ռեկորդի հեղինակ դառնալ: Եթե Մեսին կարողանա երկու գնդակ ուղարկել արքայական ակումբի դարպասը, կդառնա Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Ներկայիս ռեկորդը պատկանում է «Ատլետիկ» (Բիլբաո) նախկին հարձակվող Թելմո Սառային, ով Լա լիգայում դարձել է 251 գոլի հեղինակ:

Սպասվում է, որ «էլ կլասիկոյին» կատալոնական ակումբի կազմում իր նորամուտը կնշի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ում որակազրկումն արդեն ավարտվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]