1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում հարձակում է կատարվել փոխվարչապետի եւ նախարարների վրա

Թուրքիայում հարձակում է կատարվել
 			փոխվարչապետի եւ նախարարների վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Ուրֆայի նահանգում հարձակում է տեղի ունեցել փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի, ներքին գործերի եւ գյուղատնտեսության նախարարներ Էֆքան Ալայի ու Մեհդի Էքերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական AKHaber լրատվական կայքը, անհայտ անձանց խումբը քարեր է նետել կառավարական պատվիրակության վրա, որը Ուրֆա էր ժամանել հարեւան սիրիական Քոբանի քաղաքից փախստականների կյանքի պայմաններին ծանոթանալու համար, որոնց թիվը նահանգում անցնում է 150 հազարը: Արդյունքում` փոխվարչապետն ու նախարարները չեն տուժել:

Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպել են տեղի քրդերը, ովքեր դժգոհ են այն բանից, որ Թուրքիան հրաժարվում է ռազմական օգնություն ցուցաբերել Քոբանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]