1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Փարիզում Louis Vuitton թանգարանի բացման արարողությանը

Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Փարիզում Louis Vuitton թանգարանի բացման 
արարողությանը

ՓԱՐԻԶ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Բուլոնյան այգում տեղի է ունեցել Louis Vuitton թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  BBC-ն, ապակեպատ թանգարանի հեղինակը ճարտարապետ Ֆրենկ Գերին է: Նրա գնահատմամբ, թանգարանը նման է ապակե խնձորի, որտեղ կան բազմաթիվ ցուցասրահներ: Թանգարանում նախատեսվում է կազմակերպել ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ինչպես նաեւ Louis Vuitton-ի սեփականատեր եւ Ֆրանսիայի ամենահարուստ մարդու` Բեռնար Առնոյի անձնական հավաքածուն, որտեղ ընդգրկված են Պաբլո Պիկսոյի, Հենրի Մուրի, Գերհարդ Ռիխտերի, Էնդի Ուորհոլի, Ագնես Մարտինի եւ 20-րդ դարի այլ հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները:

Թանգարանի կառուցման աշխատանքները տեւել են 13 տարի: Այդ ընթացքում 85-ամյա Գերին ստեղծել է 60 նախագիծ: Թանգարանի բարձրությունը 60 մետր է, այնտեղ կա 11 ցուցասրահ, կինոսրահ, դահլիճ` թատերական ներկայացումների, երաժշտական համերգների համար: Պաշտոնապես թանգարանը կգործի հոկտեմբերի 27-ից: Առաջին ցուցահանդեսը նվիրված է թանգարանի ճարտարապետին. կցուցադրվեն այն բոլոր 60 նախագծերը, որոնք ներկայացվել էին թանգարանի կառուցման համար: Շինարարական աշխատանքների համար Louis Vuitton հիմնադրամը ծախսել է 140 միլիոն եվրո: Թանգարանի ղեկավարությունը հույս ունի, որ այն տարեկան կունենա ավելի քան 700 հազար այցելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]