Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրահանձնակատարը հուսախաբվել է Ադրբեջանում

Եվրահանձնակատարը հուսախաբվել է Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ես հուսախաբված եմ այն տեղեկություններով, որ ադրբեջանական դատարանները երկարացրել են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի եւ Ինթիգամ Ալիեւի կալանման ժամկետները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը` մեկնաբանելով իր Բաքու կատարած այցի արդյունքները:

«Այդ բոլոր թեմաները ես քննարկել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազ Գարալովի եւ արդարադատության նախարար Մամեդովի հետ, ընդգծել Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով վատ առողջական վիճակը, սակայն, ամեն ինչ հակառակը կատարվեց», -ասել է եվրահանձնակատարը:

Նիլս Մուժնիեկսը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցությունների ընթացքում խոսել է իրավական ասպեկտների մասին, իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու չհիմնավորված լինելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ադրբեջանի գծով որոշումների ու դրանց ի կատար ածելու անհրաժեշտության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]