Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարզվել է ձորն ընկած և այրված մեքենայում հայտնաբերված դիակի ինքնությունը

Պարզվել է ձորն ընկած և այրված մեքենայում հայտնաբերված դիակի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզել է հոկտեմբերի 24-ին գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ձորն ընկած և այրված ավտոմեքենայում հայտնաբերված դիակի ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դիակի ինքնությունը պարզվել է՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 1985 թ. ծնված Արսեն Մաթևոսյան:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել ձորը, այրվում է և մեքենայի սրահում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Աբովյան-Մասիս ճանապարհին՝ հողակտորներից մեկի հարակից տարածքում, անհայտ պայմաններում հրդեհվել է «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Երևան քաղաքի Կուզնեցով փողոցի 5 շենքի բնակչուհի Գայանե Մարտիրոսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]