Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում խաչքար է բացվել

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանում խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և քույր քաղաքների միջև համագործակցության ծրագրի շրջանակում վարչական շրջանների միջև գործընկերային կապերին և համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում գտնվող` Երևանի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը: Կողմերը քննարկել են վարչական շրջանների միջև գործընկերային կապերի ընդլայնման ներուժն ու նախանշել այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ արդեն մոտ ապագայում առավել գործնական քայլեր կձեռնարկվեն: Հրայր Անտոնյանն ընդգծել է, որ  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ կարևորում է  նմանատիպ  հանդիպումները` գործընկերային կապերի ամրապընդման և ընդլայնման համատեքստում:

Այցի շրջանակում տեղի ունեցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական մասում հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Այն, ի դեպ, առաջին խաչքարն է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում և, ինչպես նշել են արարողության մասնակիցները, այն ինքնատիպ ուխտատեղի կդառնա հատկապես տեղի հայության համար:

Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովային և  Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը,  շուտով կվերանվանվի ու կկոչվի Երևանյան, իսկ խաչքարի հարևանությամբ արդեն հաջորդ տարի կտեղադրվի մեծն Կոմիտասի հուշարձանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]