Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնին Հայաստանը ներկայացված է 3 ֆիլմով

Չինաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնին Հայաստանը ներկայացված է 
3 ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիան քաղաքում մեկնարկել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որին 26 երկրից շուրջ 80 ֆիլմ է ներկայացված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կինոմշակույթը ներկայացված է 3 լիամետրաժ կինոնկարներով` Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության», Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» և Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ժապավեններով: Կինոփառատոնին մասնակցելու համար Սիան են ժամանել անվանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և ճանաչված դերասան Վարդան Մկրտչյանը:

Հոկտեմբերի 24-ին հանրահայտ «Wanda» կինոթատրոնում Հայաստանի և Չինաստանի դրոշների, ՀՀ օրհներգի և հայկական երաժշտության հնչյունների ներքո տեղի է ունեցել հայկական ֆիլմերի շնորհանդեսը, որին մասնակցում էր Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել Չինաստանի լրատվության, տպագրության, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության պետական ադմինիստրացիայի նախագահի տեղակալ Լուան Գուոճին:

Ելույթով հանդես է եկել նաև դեսպան Սարգսյանը, ով, ողջունելով «Մետաքսի ճանապարհ» կինոփառատոնի անցկացման նախաձեռնությունը, նշել է, որ այն լավ հնարավորություն է տալիս կինոարվեստի միջոցով չինացի հանդիսատեսին ներկայացնել հայկական մշակույթն ու պատմությունը, կենցաղն ու իրականությունը:

Հայկական ֆիլմերի շնորհանդեսը մեկնարկել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմով, որը ջերմ ընդունելության է արժանացել:

Կինոփառատոնի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Լուան Գուոճիի հետ, ում հետ քննարկել է կինոարվեստի բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները: Դեսպանը նաև հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ ներկայացնելով հայկական կինոարվեստը և պատասխանելով տարաբնույթ հարցերի:

Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը կայանալու են հոկտեմբերի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]