Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գարիկ Բարսեղյանը` ըմբշամարտի Անդիևի մրցաշարի գլխավոր մրցանակակիր

Գարիկ Բարսեղյանը` ըմբշամարտի Անդիևի մրցաշարի գլխավոր մրցանակակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիկավկազի «Մանեժ» մարզապալատում մեկնարկել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների 36-րդ խաղարկությունը՝ ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր ավանդական մրցաշարը:

Մեր պատվիրակներից առաջին օրը ելույթ ունեցան Գարիկ Բարսեղյանը և Արտակ Հովհաննիսյանը (երկուսն էլ 57 կգ), Նարեկ Սանոյանն ու Վոլոդյա Ֆրանգուլյանը (երկուսն էլ 61 կգ), ինչպես նաև Սեդրակյանն ու Հովսեփյանը (երկուսն էլ 65 կգ): 
Առավել հաջող էին 57 կգ քաշային կարգում հանդես եկած մեր ներկայացուցիչների մրցելույթները: Այստեղ եզրափակիչ մտան ու գլխավոր մրցանակը վիճարկեցին հենց Հայաստանի երկու պատվիրակները: Վճռորոշ գոտեմարտում Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարեսղյանը 10:0 հաշվով առավելության հասավ այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցչի՝ Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ ու արժանցավ Սոսլան Անդիևի գլխավոր մրցանակին: 

61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջելով մրցակցին՝ Նարեկ Սանոյանը գրավեց 5-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշմարտի ֆեդերացիան:

Այս ստուգատեսին, Ռուսատանի ըմբիշներից բացի, մասնակցում են ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի 250 մարզիկներ: Մրցաշարի բացման արարողությանը Սոսլան Անդիևից, մասնակիցներից, մարզիչներից, երկրպագուներից բացի, ներկա էր նաև Հյուսիսային Օսեթիայի կառավարության փոխնախագահ Ռուստեմ Կելեխսաևը: 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հեղինակավոր մրցաշարում հանդես են գալիս նաև մեր հանրապետության առաջատար 8 ըմբիշներ: Համաձայն ժամանակացույցի՝ մրցաշարի առաջին օրը մրցագորգ ելան ու մեդալներ խաղարկցին 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերի ըմբիշները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]