1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՊՀ-ում անցկացվում է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք

ԵՊՀ-ում անցկացվում է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ում մեկնարկել է թմրամիջոցներին և դրանց ապօրինի շրջանառությանը նվիրված սեմինարների շարք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կազմակերպիչը Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն է, իսկ առաջարկությունը ներկայացրել են ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը և ԵՊՀ ռեկտորատը: Սեմինարները վարելու է Անօրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը:

 Առաջին սեմինարին, որն անցկացվել է այսօր, հիմնականում մասնակցում էին Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի ուսանողները:

«Երբ ես աշխատում էի Ոստիկանությունում, հասկացա, որ իրենք շատ հաճախ են մասնագետների օգնության կարիքը զգում, բայց նրանք քիչ են լինում: Ուզում եմ՝ մեր ուսանողները հասկանան, որ կյանքի ցանկացած բնագավառում իրենց պետք կգա մի քիչ ավելի շատ քիմիա իմանալը: Քիմիան այն գիտությունն է, որը գտնվում է կրիմինալի և ոչ կրիմինալի սահմանին, և պետք է կարողանալ այդ սահմանը տարբերել»,- սեմինարի կարևորությունն այսպես է բացատրել Մելիքյանը:

Ամիսը մեկ կամ երկու անգամ անցկացվելիք սեմինարների ընթացքում թմրամիջոցների և դրանց ազդեցությունների մասին ինֆորմացիա կտրամադրվի զուտ գիտական տեսանկյունից: Ուսանողները քննարկում են կոնկրետ նյութերի քիմիական կառուցվածքը, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունն ու հետևանքները և այլն: Մելիքյանը չի բացառել, որ նրանց մեջ կլինեն այնպիսիք, ովքեր հետագայում կաշխատեն որպես փորձագետներ:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ հաջորդ սեմինարներում ընդգրկվելու են նաև Կենսաբանության, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների, ինչպես նաև Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ: Եվ որպեսզի այն չվերածվի պարզապես դասախոսությունների շարքի, ուսանողները ևս պետք է ուսումնասիրեն կոնկրետ թեմաներ ու դրանք վերածեն քննարկման:

«Թեման մեզ էլ շատ հետաքրքրեց, բայց հասկացանք, որ միայն մեկ սեմինարը բավական չէ: Կարծում եմ՝ կարևոր չէ, թե քիմիկոսն ինչ նեղ մասնագիտացում ունի. սա այն ոլորտն է, որից պետք է տեղյակ լինեն: Դրա համար էլ ընտրել ենք այնպիսի մասնագետ, ով դրանց մասին կխոսի քիմիայի համատեքստում և կմատնանշի դրանց բացասականությունը»,- ասել է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սևակ Գրիգորյանը:

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում թմրանյութերի օգտագործումն ավելի շատ տարածված է մինչև 30 տարեկան անձանց շրջանում, սակայն այլ երկրների համեմատությամբ՝ ընդհանուր վիճակը շատ ծանր չէ:

«Ես կարծում եմ՝ այդ հարցում շատ մեծ է հայկական պահպանողական ընտանիքի դերը: Հայ ընտանիքներում երեխաներին ավելի շատ են հետևում և զերծ պահում բացասական ազդեցություններից»,- նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]