1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԽ գագաթնաժողովն անփոփոխ է թողել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը

ԵԽ գագաթնաժողովն անփոփոխ է թողել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ 
կիրառելու մասին որոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովն անփոփոխ է թողել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման  մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ:

«Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է նախկինում ընդունված որոշումն արգելված քայլերի վերաբերյալ: ԵԽ-ն շարունակելու է հետևել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ անհրաժեշտության դեպքում  նոր քայլեր ձեռնարկելու համար»,- ասված է փաստաթղթում:

ԵԽ-ն նաև Ռուսաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, իսկ Լուգանսկի և Դոնեցկի  ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարություններին՝ հրաժարվել սեփական ընտրություններն անցկացնելուց և անցկացնել ընտրություններ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան:

ԵԽ գագաթնաժողովը նաև կոչ է արել դադարեցնել կրակը և կյանքի կոչել Մինսկյան պայմանավորվածությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]