Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն առաջնահերթ է համարում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերը

ԵՄ-ն առաջնահերթ է համարում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրամիության 28 անդամ երկրների ղեկավարներ էերգետիկ անվտանգության ապահովման համար առաջնահերթ են համարել  «Հյուսիս-հարավ» և «Հարավային» գազային միջանցքների ստեղծման  ծրագրի իրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Բրյուսելում ավարտված ԵԽ երկօրյա գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:

«Եվրոպայի խորհուրդը գազային ոլորտում մեծ կարևորություն է տալիս այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսին են «Հյուսիս-հարավ» և «Հարավային» գազային միջանցքի, ինչպես նաև Ֆինլանդիայում և Բալկանյան երկրներում էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, որպեսզի հնարավորություն ստեղծվի մատակարարների և էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և շուկայի ձևավորման համար»,- ասված է փաստաթղթում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]