Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը եղավ Ազատավան համայնքում

Արարատի մարզպետը եղավ Ազատավան համայնքում

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանի եւ մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Ազատավան համայնք` ընթացող ասֆալտապատման աշխատանքներին  ծանոթանալու նպատակով:

Մարզի ղեկավարն ընթացող աշխատանքներն ուսումնասիրելուց եւ դիտելուց հետո հետաքրքրվեց ջրահեռացման ցանցի շինարարական աշխատանքներով: Նա կարեւորեց ջրահեռացման ցանցի կառուցումն` ասելով, որ կենտրոնական այս ճանապարհով եղանակի փոփոխման ժամանակ անցնել հնարավոր չէ, որովհետեւ անձրեւաջրերը փակում են հետիոտնի ճանապարհը, ինչպես նաեւ խանգարում են երթեւեկությանը` դառնալով բազմաթիվ վթարների պատճառ: Նա հետաքրքրվեց նաեւ դպրոց տանող ճանապարհի վիճակով, ինչպես նաեւ մանկապարտեզով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գյուղապետ Սարգիս Խաչատրյանն ասաց, որ գյուղի մանկապարտեզի համար արդեն ձեռք է բերված համապատասխան կառույցը,  որի հիմնանորագման աշխատանքները կսկսվեն գարնանը, եւ այլեւս Ազատավանի երեխաները ստիպված չեն լինի այցելել հարեւան գյուղի մանկապարտեզը:

Հ-8 Երեւան- Վերին Արտաշատ-Այգավան հանարպետական նշանակության ավտոճանապարհի Ազատավան-Արտաշատ ճանապարհահատվածի 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարի, մնացյալ 2 կմ-ինը` 2015 թվականին: Վերոհիշյալ հատվածի ասֆալտապատման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 105 մլն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջին: Այն իրականացնում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ-ն: 

Հանդիպումը շարունակվեց գյուղապետարանում: Մարզի ղեկավարը հետաքրքրվեց բնակիչների հոգսերով: Խոսվեց ոռոգման ջրի մասին: Մարզպետը հավաստիացրեց, որ շուտով կկարգավորվի նաեւ այդ խնդիրը` համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո:

Լիլիթ Մաճկալյան

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան):  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանի եւ մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Ազատավան համայնք` ընթացող ասֆալտապատման աշխատանքներին  ծանոթանալու նպատակով:

Մարզի ղեկավարն ընթացող աշխատանքներն ուսումնասիրելուց եւ դիտելուց հետո հետաքրքրվեց ջրահեռացման ցանցի շինարարական աշխատանքներով: Նա կարեւորեց ջրահեռացման ցանցի կառուցումն` ասելով, որ կենտրոնական այս ճանապարհով եղանակի փոփոխման ժամանակ անցնել հնարավոր չէ, որովհետեւ անձրեւաջրերը փակում են հետիոտնի ճանապարհը, ինչպես նաեւ խանգարում են երթեւեկությանը` դառնալով բազմաթիվ վթարների պատճառ: Նա հետաքրքրվեց նաեւ դպրոց տանող ճանապարհի վիճակով, ինչպես նաեւ մանկապարտեզով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գյուղապետ Սարգիս Խաչատրյանն ասաց, որ գյուղի մանկապարտեզի համար արդեն ձեռք է բերված համապատասխան կառույցըորի հիմնանորագման աշխատանքները կսկսվեն գարնանը, եւ այլեւս Ազատավանի երեխաները ստիպված չեն լինի այցելել հարեւան գյուղի մանկապարտեզը:

Հ-8 Երեւան- Վերին Արտաշատ-Այգավան հանարպետական նշանակության ավտոճանապարհի Ազատավան-Արտաշատ ճանապարհահատվածի 1,5 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս տարի, մնացյալ 2 կմ-ինը` 2015 թվականին: Վերոհիշյալ հատվածի ասֆալտապատման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 105 մլն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջին: Այն իրականացնում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ-ն

Հանդիպումը շարունակվեց գյուղապետարանում: Մարզի ղեկավարը հետաքրքրվեց բնակիչների հոգսերով: Խոսվեց ոռոգման ջրի մասին: Մարզպետը հավաստիացրեց, որ շուտով կկարգավորվի նաեւ այդ խնդիրը` համապատասխան միջոցներ ձեռնարկելուց հետո:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]