Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարունակվում է համագործակցությունը Գյումրու և Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների միջև

Շարունակվում է համագործակցությունը Գյումրու և Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական 
կենտրոնների միջև

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է համագործակցությունը Գյումրու և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների միջև: Հոկտեմբերի 24-ին բարեգործական ակցիայի շրջանակում «Նորք-Մարաշ» կենտրոնի մասնագետների կողմից Գյումրիում իրականացվեց սրտի ինվազիվ միջամտություն: Սա «Նորք-Մարաշ» բժշկական  կենտրոնի առաջին օգնությունը չէ Գյումրիին. այս հիվանդանոցի օգնությամբ ոչ միայն իրականացվել են վիրահատական միջամտություններ, այլ նաև վերապատրաստում են  անցել Գյումրի  բժշկական կենտրոնի մասնագետները, կազմակերպվել է խորհրդատվություն: Բացի ինվազիվ միջամտությունից, որ իրականացվեց 7 հիվանդի մոտ, ևս 2-ի մոտ իրականացվեց ստենտավորում:

Նույն օրը կենտրոնում անցկացվեց նաև գիտաժողով՝ նվիրված սրտի ինվազիվ միջամտությունների տեղական և միջազգային փորձին: Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն  կենտրոնի, այլ նաև մարզի մյուս մասնագետները: «Մենք միշտ պատրաստ ենք եղել ու միշտ պատրաստ ենք մեր փորձը փոխանակել: Արդեն երկու տարի է, ինչ ինվազիվ միջամտության ծառայությունը Գյումրի կենտրոնում իրականացվում է անթերի: Մեր կենտրոնն  էլ պատրաստ է հաճախ ինչպես նմանատիպ բարեգործական ակցիաների շրջանակներում, այնպես էլ խորհրդատվական,  համագործակցել Գյումրու բժշկական կենտրոն»-ի հետ: Այս գործընթացը շարունակական բնույթ կկրի»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:

Ինչպես տեղեկացանք Գյումրու բժշկական կենտրոնի միջամտական սրտաբան  Կարեն Միքայելյանից, Գյումրու կենտրոնում տեղի մասնագետների կողմից ամսական կատարվում է 20-30 նմնատիպ միջամտություն, որը միջին ցուցանիշ է համարվում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]