Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն

Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն, և համարում է նման սցենարն անխուսափելի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիքով նա հանդես է եկել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կոնֆերանսին:

«Շատ մեծ հույս ունեմ, և կարծում եմ, որ դա անխուսափելի է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն և զարգացում կապրեն»,-հայտարարել է նա:

Պուտինի խոսքով՝ այս տարվա մարտին Ղրիմի միացումը Ռուսաստանին չի նշանակում, որ Ռուսաստանը չի հարգում Ուկրաինայի սուվերենությունը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան ապագայում էլ հարգանքով կվերաբերվի ուկրաինական սուվերենությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]