1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում շքեղ ցուցադրությամբ մեկնարկեց «Golden lace» նորաձևության շաբաթը

Երևանում շքեղ ցուցադրությամբ մեկնարկեց  «Golden lace»  նորաձևության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) «Երևան շոու» ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում անցկացնում է «Yerevan Fashion Week: Golden lace» նորաձևության շաբաթը: Նորաձևության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուներն են ներկայացնում մոդելավորողներ Հայաստանից, Ռուսաստանից: «Արմենպրես»-ը, հանդիսանալով ցուցադրության գլխավոր  ինֆորմացիոն հովանավորներից մեկը, ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ և տեսանյութեր ցուցադրության կուլիսներից:


«Ատեքս» նորաձևության կենտրոն

«Ատեքսը» Երևանյան նորաձևության շաբաթին մասնակցում է «Նռան գույնը» խորագրով հավաքածուով: Նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի խոսքով` հավաքածուի հեղինակը Միքայել Դանիելյանն է, սակայն հավաքածուն ամբողջացել է թիմային աշխատանքի արդյունքում: «Միքայելը, ով սկսել էր հավաքածուի աշխատանքները, տեղափոխվեց այլ գործակալություն, և հավաքածուն ամբողջացրին մեր կենտրոնի մյուս դիզայներները: Ամբողջ հավաքածուն  կանացի է և նուրբ:  Քանի որ այն անվանվում է «Նռան գույնը», մենք որոշել էինք կարմիրի  բոլոր երանգները համադրել սևի հետ: Հավաքածուի ոճը հիշեցնում է 50-ական թվականները: Հավաքածուն նրանց  համար է, ովքեր սիրում են մշտապես կանացի լինել»,- ասաց Դնոյանը:

«Շալումով» նորաձևության տուն

Հավաքածուում ներկայացված են Գերման Շալումովի և Լոլիտա Աղասովայի աշխատանքները: Նորաձևության տան ներկայացուցիչ Մերի Բելի խոսքով` հավաքածուն ամբողջությամբ բաղկացած է մուշտակներից:  Ներկա միտումները ցույց են տալիս, որ առավել նորաձև են կարակուլչայից պատրաստված մուշտակները: Տվյալ հավաքածուն ներկայացվել է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Փարիզում և Իտալիայում:

«էմի Վի» նորաձևության կենտրոն

Մոսկվայից ժամանած Էմիլիա Վիշնևսկայան ներկայացնում էր սեփական հավաքածուն` «էմի Վի» բրենդի ներքո: Ցուցադրության համար Երևան է բերվել ֆրանսիական և իտալական գործվածքներից  պատրաստված  հագուստի և ներքնազգեստի հավաքածու: Դիզայների խոսքով` ներքնազգեստի հավաքածուն ամբողջությամբ սև է, իսկ հագուստներն աշնան գույներն են ամբողջացնում:  «Այս հավաքծուից օգտվող կինը պետք է ինքնավստահ լինի: Նա պատրաստ է  մարտահրավեր  նետել ոչ միայն տղամարդկանց, այլ ամբողջ աշխարհին»,- ասում է նա:

«ՄԵՐԻԴԻԱՆ»  ազատ տնտեսական գոտու տնեօրեն Նիկա Մանուկովան պատմեց նորաձևության շաբաթի կազմակերպման նպատակի մասին: «Մենք ունենք հարթակ` զուգահեռ անցկացնելու մի քանի միջոցառում, և քանի որ ոսկերչությունն անհնարին է առանց նորաձևության՝ այս տարի որոշեցինք զուգակցել մի քանի միջոցառում. գեղանկարչության ցուցահանդես-վաճառքը, «Գոլդեն լեյս» երևանյան նորաձևության շաբաթը կդառնան ավանդական, և այնուհետ տարվա մեջ երկու-երեք անգամ կփորձենք կազմակերպել ավելի լայնածավալ միջոցառումներ»,- ասաց նա: Մանուկովայի խոսքով` նորաձևությունն այստեղ զուգակցվում է ոսկու և զարդերի ցուցադրման հետ:

Երևանում արդեն 4-րդ անգամ, Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) կազմակերպում է «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը` նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսն այս տարի հյուրընկալում էներկայացուցիչների շուրջ 27 երկրից (ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և այլն): Ոսկերչական տոնն այս տարի համալրել է «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը: Այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ:  Այս եռօրյա շոու- ցուցադրությունն անցկացվում  է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 24-26-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]