Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այրված մեքենայում դիակ է հայտնաբերվել

Այրված մեքենայում դիակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջից դեպի գաջի գործարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Միցուբիշի Իո» մակնիշի 19 ՍՍ 084 պետհամարանիշի (հաշվառված է Գ. Մ.-ի անունով, ծնվ. 1959թ.) ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.23-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու այրված դի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]