1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չորրորդ բանակային զորամիավորումում բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայան է բացվել

Չորրորդ բանակային զորամիավորումում բացառիկ հնարավորություններով  
ավտոհավաքակայան է բացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 24-ինաշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականության և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության  մակարդակը:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:

Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների  պահպանությունն ստանձնող յուրանքանչյուր զինծառայող:

Սեյրան Օհանյանը զինծառայողներին է ներկայացրել նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:

Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]