Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը խախտեց եռյակի պայմանավորվածությունն ու գովերգեց ԵՏՄ-ին միանալու իշխանությունների քայլը

Լևոն Տեր-Պետրոսյանը խախտեց եռյակի պայմանավորվածությունն ու 
գովերգեց ԵՏՄ-ին միանալու իշխանությունների քայլը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընդդիմադիր եռյակի ուժերից մեկի` «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձախնդրորեն պաշտպանում է Հայաստանի իշխանությունների` Եվրասիական տնտեսական միությանը միանալու քայլը: Տեր-Պետրոսյանը  համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանն ամբողջությամբ  կորցնում է ինքնիշխանությունը և սուվերենությունը: Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ընթացքում իր ելույթում ՀԱԿ առաջնորդն ընդգծեց, որ ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնորույուն որոշումներ կայացնելու իրավունք: «Իմ կարծիքով` չափազանցված են խոսակցություններն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է սուվերենությունն ու ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Ցանկացած պետություն, անդամակցելով որևէ միջազգային կազմակերպության, սեփական կամքով որոշակիորեն կորցնում է իր ինքնիշխանությունը, որովհետև այդ կան կանոնադրություններ, որոնք որևէ պետություն չի կարող խախտել: Անգամ եթե Հայաստանը ստորագրեր ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, այլ Եվրոպակակն միության ասոցացման համաձայնագիրը, կամ անդամակցեր Եվրոպական միությանը, միևնույնն է՝ կորցնելու էր իր ինքնիշխանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր խոսքերն այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն արդեն անշրջելի գործընթաց է, որի հետ պետք է համակերպվել՝ ջղաձգվելու և սուգ անելու փոխարեն: «Բանականությունը չկորցրած ցանկացած  մարդու համար Ուկրաինայի իրավիճակը պետք է բավարար լիներ հասկանալու համար, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը անշրջելի գործընթաց է: Ես համոզված եմ, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում կկարողանա վերականգնել նախկին հզորությունը, ապա եթե Ուկրաինայում տեղի ունեցածի մեկ տասներորդը լիներ Հայաստանի հետ, մեր երկիրը հիմա ջնջված կլիներ աշխարհի քարտեզից»,- նկատեց ՀՀ առաջին նախագահը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ռուսաստանը թելադրող կարգավիճակ է ունենալու ԵՏՄ-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ցանկացած միջազգային կազմակերպությունում էլ կան թելադրող պետություններ: «Օրինակ՝ ՄԱԿ-ում թելադրող են վետոյի իրավունք ունեցող երկրները, նույն Եվրամիությունում թելադրող են Ֆրանսիան և Գերմաինան, և մենք ամեն օր տեսնում ենք, թե այդ երկու երկրները ինչպիսի բարդ իրավիճակի մեջ են դնում Բուլղարիային, Ռումինիային և առավել ևս Հունաստանին»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

 ՀՀ նախկին նախագահի խոսքով՝ տարօրինակ է այն հանգամանքը, որ Արևմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը, մինչդեռ երկրի ներսում  որոշ մարդիկ փորձում են հակառակ տրամադրություններ ստեղծել, որն իրականում չկա և չի էլ լինելու: Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ եթե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ տրամադրություններ լինելին, դա կերևար: «Իրականում որոշ մարդիկ փորձեցին դեմ տրամադրություն ստեղծել, սակայն երկու-երեք տասնյակից ավել մարդ հավաքել չկարողացան»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ պետք չէ թևաթափ լինել, հուսահատվել և վհատվել այն ընտրությունից, որը կատարել է Հայաստանը, այլ հարկավոր է, օգտվելով ԵՏՄ-ի ընձեռած  հնարավություններից, լծվել երկրի շենացման գործին:

Ի դեպ, եռյակի ուժերը ներքին պայմանավորվածություն ունեին հանրահավաքի ընթացքում չխոսել արտաքին քաղաքականությունից, սակայն Տեր-Պետրոսյանը խախտեց այդ պայմանավորվածությունը, որն ակնհայտորեն դուր չեկավ եռյակի մյուս ուժերին, մասնավորապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]