Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը կայցելի Հայաստան

Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին հոկտեմբերի 27-ին կայցելի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը կլինի Էջմիածնում և կհանդիպի Նաթան Սրբազանի հետ, ինչպես նաև կայցելի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի  27-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հանդիպումը Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի անդամների և ուսանողության հետ:

Հանդիպման ընթացքում տեղի կունենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի կատալոգի հայերեն և ռուսերեն թարգմանությունների ներկայացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]