Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կստեղծվի հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողով

Կստեղծվի հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-լիտվական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, տարեցտարի հարստանում է տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորել են ակտիվ փոխայցելություններն ու շփումները, այդ համատեքստում ջերմորեն հիշելով անցյալ տարվա մարտին Լիտվայի արտգործնախարարի այցը Հայաստան և դեռևս պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանի այցը Լիտվա, ինչը, կողմերի համոզմամբ, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ամուր հարաբերությունների, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա պարբերական շփումների հիմք դրեց:

Արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, խոսելով համագործակցության առաջիկա ծրագրերի մասին՝ նշել է, որ մոտակա ժամանակահատվածում նախատեսում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով և ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նրա հավաստմամբ, հաջորդ ամիս կկազմակերպվի հայ-լիտվական գործարար համաժողով, որը կարող է ձևավորել փոխգործակցության բովանդակալից մեծ օրակարգ:

Լիտվայի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրն աջակցել է Եվրամիության հետ Հայաստանի երկխոսությանը, և հանդիպմանը Հանրապետության Նախագահից լսելով եվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածության մասին, համագործակցության այս ձևաչափում ևս տեսնում է ընդհանուր ծրագրեր ու Լիտվայի՝ որպես Եվրամիության անդամ երկրի դերը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և Լիտվայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների մասին, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]