1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստում է հավատարմությունն արդարությանը, ՀՀ ԱԳ նախարար

Լիտվայի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստում է հավատարմությունն 
արդարությանը, ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Եվ մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընլայնման ուղով» 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախարար Լինկյավիչուսը նշել է, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ, և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում էին երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսել Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությամբ հիշատակել է, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:

Էդվարդ Նալբանդյանը Լինաս Լինկյավիչուսին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարները քննարկել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]