Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեյլա Յունուսն արժանացել է Sergio Vieria de Mello պարգեւի

Լեյլա Յունուսն արժանացել է 
Sergio Vieria de Mello պարգեւի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հոկտեմբերի 24-ին արժանացել է Sergio Vieria de Mello պարգեւի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լեհական krakow.gazeta.pl կայքը:

Պարգեւի շնորհման հանդիսավոր արարողությանը Լեհաստանի քաղաքական վերնախավի հետ միասին մասնակցել են նաեւ եվրոպական երկրների բազմաթիվ պաշտոնյաներ: Արարողությանը Ադրբեջանը ներկայացրել է ճանաչված քաղաքական վտարանդի գործիչ Աթախան Աբիլովը:

Պարգեւը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն նախկին հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի անվան է, ով 2003 թվականի օգոստոսի 19-ին զոհվել է Իրաքում պայթյունի հետեւանքով:

Պարգեւը հիմնադրվել է մի շարք միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ շնորհվում է հեղինակավոր իրավապաշտպանների, խաղաղության համար պայքարող անձանց:

«Թուրան» լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Կին իրավապաշտպանների միջազգային կոալիցիան Լեյլա Յունուսի թեկնածությունը ներկայացրել է 2015 թվականի համար խաղաղության Նոբելյան մրցանակի:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» է ճանաչել:

Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 30-ին` որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենցն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]