Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ԱլԳ շրջանակում. Լիտվայի ԱԳ նախարար

ՀՀ-ԵՄ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ԱլԳ շրջանակում. Լիտվայի ԱԳ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, եւ երկու երկրներն էլ շահագրգռված են ոչ միայն պահպանելու հարաբերությունների դինամիկան, այլեւ զարգացնելու այն: Հայ- լիտվական կապերը հետայսու կշարունակեն ընթնանալ խորացման եւ ընդլայնման ուղով: Լիտվան այն երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա փաստում է Լիտվայի պետության եւ ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժենքերին եւ արդարության գաղափարին»,- ՀՀ ԱԳՆ-ում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, կրթական եւ մշակութային կապերի ամրապնդման հարցեր: Այս առնչությամբ կողմերը կարեւորել են համատեղ բիզնես ֆորումների եւ ցուցահանդեսների կազմակերպումը:  

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ շեշտեց, որ հարաբերությունների բարելավման ներուժ է նկատում: Այս առնչությամբ լիտվացի նախարարը կարեւորեց հանգամանքը, ոը ՀՀ-ԵՄ հարաբերությունները պահպանվելու են, եւ շարունակվելու է համագործակցության զարգացումը ԱլԳ երկրների շրջանակում:

«Պետք է համադրել Հայաստանի վերջերս իրականացրած որոշումը, կարողանալ սահմանել, թե ինչ խորությամբ եւ հեռավորությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները, որ չհակասեն ՀՀ ինտեգրացիոն նոր որոշմանն ու ուղուն»,- ասաց նա: Խոսելով տնտեսական համագործակցության մասին, Լիտվայի ԱԳ նախարարը նկատեց, որ հայ-լիտվական առևտրարջանառությունը դինամիկ կերպով աճում է, իսկ նոյեմբերին կայանալիք բիզնես ֆորումը լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ծրագրերի իրականացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]