1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հանրությունը հորդորում է վճռականությամբ պայքարել ահաբեկչության դեմ

ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հանրությունը հորդորում է վճռականությամբ պայքարել 
ահաբեկչության դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ, նրանք, ովքեր սատարում են ահաբեկչությունն ու ահաբեկիչներին օգտագործում որպես գործիք այս կամ այն նպատակով, իրենք կարող են հայտնվել թիրախում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողություններն ինչ հետեւանքներ կարող են ունենալ, Նալբանդյանն ասաց, որ ահաբեկչությունը կարող է վերածվել անկառավարելի բումերանգի, եւ ահաբեկիչների կողմից գործողությունները եւս մեկ անգամ ընդգծում են հրատապությունը, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերն ու վճռականությամբ պայքարի ահաբեկչության դեմ:

«Հայտնի է, որ արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործում էր բազմաթիվ վարձկանների, որոնք սերտ կապեր ունեին ահաբեկչական միջազգային հայտնի կառույցների հետ: Այսօր Ադրբեջանում պայքարում են ծայրահեղականների դեմ իրենց երկրում. չէի մեկնաբանի այդ պայքարի արդյունավետության կամ անկեղծության մակարդակը: Մեկ բան ակնհայտ է, որ բազմաթիվ գրոհայիններ մասնակցում են, այսպես կոչված, «Իսլամական  պետություն» խմբավորման գործողություններին: Երեկ լրատվամիջոցները, այդ թվում` ադրբեջանական, հայտնեցին, ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է ազգությամբ ադրբեջանցի Խալեդ Ազերին, ով Արցախյան պատերազմում ղեկավարում էր տխրահռչակ պարտիզանական խումբը»,- ՀՀ ԱԳՆ-ում Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ հրավիրած ասուլիսի ժամանակ ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Լինաս Լինկյավիչուսն էլ շեշտեց, որ ակնհայտ է, որ իսլամական խմբավորումը որեւէ առնչություն չունի իսլամական կրոնի հետ: Լիտվացի նախարարն կարեւորեց միջազգային կազմակերպությունների կողմից համակարգված դիրքորոշում մշակելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]